Միացյալ Նահանգներն առաջարկել է հանդիպման ձևաչափ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի ու Եվրոպայի ներկայացուցիչների մասնակցությամբ՝ հնարավոր խաղաղ բանակցությունների շրջանակում՝ հայտնել է ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին: Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ նման հանդիպումը հնարավոր կլինի միայն ՈՒկրաինայի և ԱՄՆ-ի միջև արդեն իսկ կայացած բանակցությունների արդյունքները վերլուծելուց հետո։               
 

Ամենայն հայոց կաթողիկոսն ընդունել է Վրաստանի դեսպանին

Ամենայն հայոց կաթողիկոսն ընդունել է Վրաստանի դեսպանին
16.02.2016 | 11:27

Փետրվարի 15-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող Վրաստանի դեսպան Թենգիզ Շարմանաշվիլու հետ։ Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել երկու երկրների պետական տարբեր մակարդակներում ձևավորված համագործակցությանը, հայ և վրաց ժողովուրդների դարերի պատմություն ունեցող կապերին: Խոսվել է Հայոց և Վրաց եկեղեցիների հարաբերությունների և վիրահայության հոգևոր-եկեղեցական կյանքում առկա խնդիրների մասին: Հանդիպման ավարտին, հաջողություն մաղթելով դեսպանին հետագա ծառայության ընթացքում, Վեհափառ Հայրապետը հույս է հայտնել, որ նա կշարունակի իր աջակցությունը բերել հայ-վրացական կապերի առավել զորացմանը:

Դիտվել է՝ 1060

Մեկնաբանություններ